Հոդվածներ

«Ռեալը» ցանկանում է թիմում պահել Պինտուսին
20.05.2025
153 0

Անտոնիո Պինտուսը կարող է շարունակել իր աշխատանքը Մադրիդի «Ռեալում»։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 62-ամյա մասնագետը տեղ չի գտնի Ալոնսոյի մարզչական շտաբում, սակայն The Athletic-ի փոխանցմամբ, ընդհակառակն է. «Ռեալը» ցանկանում է, որ իտալացին շարունակի իր աշխատանքը առաջին թիմի հետ։

Պինտուսին հայտնել են, որ ակումբը պատրաստ է շարունակել համագործակցությունը։ Այժմ որոշումը նրանն է։ 

Ըստ աղբյուրի, Ֆլորենտինո Պերեսը կարծում է, որ ՉԼ-ում գրանցած հաջողությունների հետևում հենց Պինտուսն է կանգնած։ 

Նշվում է նաև, որ Անտոնիոն ցանկանում է կարևոր օղակ լինել մարզչական շտաբում, և որ իր հրահանգները կատարվեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված