Հոդվածներ

Մեսին ասել է՝ ում է երկրպագել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում
13.06.2024
3873 0

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ասել է՝ ում է երկրպագել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:

«Չեմպիոնների լիգայի եզրափակի՞չը... Այո՛, ակնհայտ է, որ երկրպագել եմ «Բորուսիա Դորտմունդին»: Ես «Բարսելոնայի» երկրապագու եմ, ու եթե «Բարսան» դուրս գար եզրափակիչ, «Ռեալի» երկրպագուները նույնպես կաջակցեին մրցակցին»,- աշխարհի չեմպիոնի խոսքը փոխանցում է ESPN AR-ը:

Հիշեցնենք, որ ՉԼ-ի եզրափակիչում «Ռեալը» գերմանական ակումբին հաղթել էր 2-0 հաշվով:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված