Հոդվածներ

«Ռեալը» ռեկորդ է սահմանել Լա Լիգայում ստեղծած գոլային պահերով
07.12.2020
2251 0

Այս մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» արդեն 109 գոլային պահ է ունեցել, ինչը ռեկորդ է Լա Լիգայում։ 

Բայց «Սերուցքայինները» այդ դրվագներից միայն 17-ն են եզրափակել գոլով, ինչը նշանակում է, որ իրացրել են ստեղծած պահերի միայն 15,60%-ը։ 

2017/18, 2018/19 и 2019/20 մրցաշրջանների այս հատվածի համեմատ «Ռեալի» ֆուտբոլիստները ավելի շատ են պահեր ստեղծել և ավելի շատ են գնդակով եղել մրցակցի տուգանայինի պատույցներում։ 

Սակայն նշված մրցաշրջանների այս հատվածի համեմատ «Սերուցքայինները» ավելի քիչ են գոլեր խփել։ 

Թիմի լավագույն ռմբարկուն այս մրցաշրջանում Կարիմ Բենզեման է, ով անցկացրած 13 խաղերում դարձել է 6 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված