Հոդվածներ

«Կաստիլիայի» ևս մեկ ֆուտբոլիստ հեռացավ թիմից
27.07.2025
690 0

«Ռեալի» ֆուտբոլիստ Չեման այսուհետ կարիերան կշարունակի «Շտուտգարտի» կազմում։ 

Bild տեղեկություններով, կենտրոնական կիսապաշտպանի տրանսֆերը արժեցել է 3 մլն եվրո։

«Սերուցքայինները» նաև հետ գնելու իրավունք են համաձայնեցրել՝ 13.5 մլն եվրոյի դիմաց։ Իսկ եթե հետագայում «Ռեալը» Անդրեսին ավելի բարձր գնով վաճառի, այդ պարագայում «Շտուտգարտը» կստանա գումարի տարբերության 50%-ը։

Իսպանացին «Շտուտգարտի» հետ պայմանագիր է կնքել մինչ 2030 թվականը։ 

Նախորդ մրցաշրջանում Չեման հանդես է եկել «Կաստիլիայի» կազմում։ Նա նաև երկու հանդիպում է անցկացրել հիմնական թիմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված