Հոդվածներ

Ռոնալդուն ընկերական հանդիպում կանցկացնի իսպանական թիմի հետ
28.07.2025
1023 0

«Ալ Նասրի» հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն կժամանի Իսպանիա՝ օգոստոսի 10–ին «Ալմերիայի» հետ ընկերական հանդիպում անցկացնելու համար, հաղորդում է AS–ը։

Իսպանական ակումբից բացի՝ «Ալ Նասրը» հուլիսի 30–ին ուժերը կչափի «Թուլուզի» հետ։

Սաուդյան Արաբիայում նոր մրցաշրջանը կմեկնարկի 2025 թվականի օգոստոսին։ Նախորդ մրցաշրջանում «Ալ Նասրը» 70 միավորով զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը, իսկ չեմպիոն դարձել էր «Ալ Իթիհադը»՝ 83 միավորով։


Ամենակարդացված