• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի է «Ռեալ Մադրիդ» - «Բորուսիա Մ.» խաղը սպասարկող մրցավարական անձնակազմը

Հոդվածներ

Հայտնի է «Ռեալ Մադրիդ» - «Բորուսիա Մ.» խաղը սպասարկող մրցավարական անձնակազմը
07.12.2020
1782 0

Դեկտեմբերի 9-ին Մադրիդի «Ռեալը» ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլի վերջին տուրի շրջանակներում «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում հյուրընկալելու է «Բորուսիա Մյունխենգլադբախին»։ 

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Բյորն Կույպերսը։ 

Հոլանդացի մրցավարը «Ռեալի» մասնակցությամբ առաջին անգամ խաղ է սպասարկել 2011/12 մրցաշրջանում։ Դրանից հետո Կույպերսը հինգ անգամ է  սպասարկել «Ռեալի» մասնակցությամբ հանդիպումներ։ 

Հիշեցնենք հանդիպումը որոշիչ է լինելու երկու թիմերի համար։ Երկու թիմերն էլ պարտվելու դեպքում կարող են լքել մրցաշարը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված