Հոդվածներ

Սեպտեմբերի 17-ը՝ «Ռեալի» պատմության մեջ
17.09.2022
1376 0

Ուշագրավ իրադարձություններ, որոնք «Ռեալի» պատմության մեջ տեղի են ունեցել սեպտեմբերի 17-ին։

• 1947

75 տարի առաջ ծնվել է Թոնի Գրանդեն, որը Մադրիդի «Ռեալում» խաղացել է 1968-ից 1973 թվականներին։ Նա մասնակցել է 121 հանդիպման ու խփել 14 գոլ։ Նա երկու անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունն ու մեկ անգամ՝ Իսպանիայի գավաթը։

• 1989

33 տարի առաջ «Ռեալը» տանը 6-2 հաշվով հաղթեց «Վալենսիային»։ Մադրիդյան ակումբից գոլեր խփեցին Միչելը (2), Ուգո Սանչեսը (2), Շուստերն ու Բուտրագենյոն։

• 2002

20 տարի առաջ «Ռեալը» Գուտիի երկու գոլերի ու Ռաուլի գոլի շնորհիվ Չեմպիոնների լիգայում հաղթեց «Ռոմային»։ Հենց այս երկուսն իրար գոլային փոխանցումներ կատարեցին միմյանց գոլերի ժամանակ։

• 2013

9 տարի առաջ «Ռեալը» արտագնա խաղում 6-1 հաշվով ջախջախեց «Գալաթասարային»։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, դուբլ գրանցեց Կարիմ Բենզեման ու մեկ գոլ խփեց Իսկոն։ Սա ՉԼ-ի առաջին հանդիպումն էր մրցաշրջանում, որն ավարտվեց Դեսիմայով։

• 2017

5 տարի առաջ «Ռեալը» արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին։ Գոլեր խփեցին Բորխա Մայորալը, Կևինը (ինքնագոլ), ու Գարեթ Բեյլը։ Դանի Սեբալյոսը, որը խաղավերջում փոխարինեց Մարկո Ասենսիոյին, նորամուտը նշեց «Արքայական» ակումբի կազմում։


Ամենակարդացված