1995թ․ հունիսի 15-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտը հարգանքի տուրք մատուցեց «Ռեալի» լեգենդներից մեկին՝ Էմիլիո Բուտրագենիոյին։
Մինչև Մեքսիկայում իր կարիերան ավարտելը, Բուտրագենիոն հրաժեշտ տվեց «Ռեալին» ընկերական խաղում, որտեղ «Ռեալը» մրցեց «Ռոմայի» հետ։ Հանդիպումն ավարտվեց 4։0 հաշվով, իսկ Բուտրագենիոն մասնակցություն ունեցավ բոլոր գոլերում։
Բուտրագենիոն «Ռեալ Մադրիդում» նորամուտը նշել է 1984թ․ փետրվարի 5-ին։ Նա անցկացրել է 463 պաշտոնական հանդիպում և խփել 171 գոլ՝ դառնալով 2 ՈւԵՖԱ-ի գավաթակիր, 6 անգամ նվաճելով Լա Լիգայի, 2 անգամ՝ Իսպանիայի գավաթը, 1 անգամ՝ Լիգայի գավաթը, 4 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթը։
Իսպանիայի հավաքականի կազմում նա հանդես է եկել 69 խաղում։ Ներկայումս նա «Ռեալ Մադրիդի» արտաքին կապերի տնօրենն է։
4 – «Ռեալ Մադրիդ»: Բույո (Կանիիսարես, 45'), Չենդո (Կիկե, 45'), Գորդիլյո (Լասա, 37'), Ֆ. Իեռո (Նանդո, 45'), Սանչիս (Ալկորտա, 45'), Ռեդոնդո (Միլյա, 45'), Լուիս Էնրիկե (Ալֆոնսո, 45'), Մ. Վասկես (Դուբովսկի, 45'), Ուգո Սանչես [(Ռաուլ, 37', Ամավիսկա, 66')], Լաուդրուպ (Սանդրո, 45') և Բուտրագենյո։
0 – «Ռոմա»: Լորիերի, Ալդաիր (Կապիոլի, 33'), Լաննա (Աննոնի, 82'), Ստատուտո (Բենեդետտի, 66'), Պետրուցի (Կոլոննեզե, 75'), Կարբոնի (Բորսա, 85'), Մորիերո, Պյաչենտինի, Ջիանինի, Տոտտի և Ֆոնսեկա։
Գոլեր
1-0 (20-րդ րոպե) Լուիս Էնրիկե
2-0 (29-րդ րոպե) Ուգո Սանչես
3-0 (77-րդ րոպե) Ալկորտա
4-0 (89-րդ րոպե) Բուտրագենյո (11 մետրանոց)