Հոդվածներ

Դավիդե Անչելոտին հրաժեշտ է տվել «Ռեալին»
24.05.2025
392 0

Կառլո Անչելոտիի որդին՝ Դավիդե Անչելոտին, հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին»:

«4 տարի անց ժամանակն է հրաժեշտ տալու։

Դժվար է բառերով արտահայտել, թե ինչ է նշանակում հեռանալ «Ռեալից»։ Այս ակումբը պարզապես պատմություն չէ, դա պահանջ է, վեհություն, ընտանիք։ Ես երջանիկ եմ եղել, և ինձ մեծ պատիվ է տրվել այդ ամենն ապրել ներսից՝ աճելով որպես մարդ և որպես մարզիչ այս եզակի միջավայրում։

Շնորհակալություն եմ հայտնում ֆուտբոլիստներին՝ ինձ ամեն օր ինչ-որ բան սովորեցնելու, անձնակազմին՝ այդքան աշխատանքային ժամեր և նվիրվածություն կիսելու համար, և ակումբի բոլոր անդամներին, որոնք հնարավոր են դարձնում այն, ինչ աշխարհը տեսնում է ամեն շաբաթ։

Եվ, իհարկե, շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին։ «Ռեալի» մասը լինելը նշանակում է մշտապես հաղթելու ճնշման ներքո ապրել ու միաժամանակ ունենալ արտոնություն՝ զգալ ձեր աջակցությունն ամբողջ աշխարհում։

Ինձ համար նոր փուլ է սկսվում։ Պատրաստ եմ հուզմունքով, հարգանքով և մեծ ցանկությամբ կիրառել այն ամենը, ինչ այստեղ սովորել եմ։

Շնորհակալությու՛ն, «Ռեալ Մադրի՛դ»։ Մինչ նոր հանդիպում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված