Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն. Բորխա Մայորալ
01.08.2022
2967 0

«Ռեալ Մադրիդ» ՖԱ-ն ու «Խետաֆե» ՖԱ-ն համաձայնության են հասել Բորխա Մայորալի տրանսֆերի հարցում։

Բորխա Մայորալը մեր երիտասարդական ակադեմիա է ընդունվել 2007 թվականից և այդ օրվանից համարվել «Ռեալի» մասնիկը՝ նվաճելով 1 Չեմպիոնների լիգա, 1 ԱԱԱ, 1 Եվրոպայի սուպերգավաթ և 1 Իսպանիայի սուպերգավաթ։

Մեր ակումբը շնորհակալություն է հայտնում նրան «Ռեալում» կատարած քրտնաջան աշխատանքի համար և նրան ու նրա ընտանիքին լավագույնը մաղթում կյանքի այս փուլում։


Ամենակարդացված