Հոդվածներ

«Բայերը» յուրատեսակ կերպով է շնորհավորել «ՌԵալին» (լուսանկար)
09.05.2024
4079 0

Գերմանիայի չեմպիոն «Բայերի» մամուլի ծառայությունը յուրատեսակ կերպով է շնորհավորել Մադրիդի «Ռեալին», որը Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ հաղթանակից հետո դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

«Մենք լսել ենք վերջին րոպեններին խփված գոլերի մասին... Շնորհավորում ենք եզրափակիչ դուրս գալու առթիվ»,- գրել են լևերկուզենյան ակումբի սոցցանցերում:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում «Բայերը» մի շարք խաղերում 1 միավոր էր փրկել ու հաղթանակներ կորզել վերջին վայրկյաններին: Ընթացիկ մրցաշրջանում անպարտելի գերմանական ակումբը գլխավորում է «Արքայական թիմի» նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված