Հոդվածներ

Հայտնի է, թե որքան գումարի դիմաց «Ռեալը» բաց կթողնի Ռոդրիգոյին
09.05.2025
563 0

Fichajes-ի տեղեկություններով, Մադրիդի «Ռեալը» քննարկում է Ռոդրիգոյին այս ամառ վաճառելու հնարավորությունը։ 24-ամյա հարձակվողի համար սահմանվել է 100 միլիոն եվրո տրանսֆերային գին, և նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել միանգամից երեք բարձրակարգ ակումբներ՝ «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և ՊՍԺ-ն։

Չնայած Ռոդրիգոյի կարևոր դերակատարմանը Չեմպիոնների լիգայում՝ նրա տեղը «Ռեալի» մեկնարկային կազմում կայուն չէ, և սպասվող փոփոխությունների ֆոնին (այդ թվում՝ Խաբի Ալոնսոյի հնարավոր նշանակումը) ակումբը կարող է բրազիլացու տրանսֆերը օգտագործել նոր ձեռքբերումները ֆինանսավորելու համար։

«Սիթին» նրան տեսնում է որպես իդեալական ուժեղացում Գվարդիոլայի համակարգի համար, «Լիվերպուլը» պատրաստ է դիտարկել նրան՝ որպես Դարվին Նունիեսին փոխարինող, իսկ ՊՍԺ-ն շարունակում է հարձակման գծում նոր առաջատար փնտրել։ 

Ռոդրիգոյի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի մրցաշրջանի ավարտից հետո:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված