«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռաֆինյան իր կարծիքն է հայտնել Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոյի մասին։
«Ինձ համար Ռոդրիգոն զարմանալի խաղացող է, ֆենոմեն, որն աննման է։ Նա լավագույններից մեկն է, որոնց երբևէ տեսել եմ։ Նրան այնպես չեն գնահատում, ինչպես պետք է, և դա, իմ կարծիքով, անարդար է», — Ռաֆինյայի խոսքերն է փոխանցում Madrid Universal-ը։
Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում Ռոդրիգոն մասնակցել է 50 հանդիպման՝ խփելով 13 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։
Fanat, Realmadrid.am