• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Տեբաս. ««Ռեալն» ամեն շաբաթ բողոքում է մրցավարությունից, մինչդեռ մյուս ակումբները՝ տարին մեկ-երկու անգամ»

Հոդվածներ

Տեբաս. ««Ռեալն» ամեն շաբաթ բողոքում է մրցավարությունից, մինչդեռ մյուս ակումբները՝ տարին մեկ-երկու անգամ»
08.05.2025
1175 0

Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը քննադատել է Մադրիդի «Ռեալին»: 

««Ռեալը» և նրանց հեռուստաալիքն ամեն շաբաթ բողոքում են մրցավարությունից, մինչդեռ մյուս ակումբները՝ տարին մեկ-երկու անգամ։

Մրցավարության հետ կապված բողոքները տարածված են շատ ակումբներում։ Ակումբները իսկապես բողոքում են, բայց դա անում են տարվա ընթացքում մեկ-երկու անգամ։ Մյուս կողմից «Ռեալը» և Real Madrid TV-ն բողոքում են ամեն շաբաթ։

Մենք հանդիպումներ ենք անցկացնում Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) և մրցավարների հետ, որոնցում մասնակցում են նաև «Ռեալի» ներկայացուցիչները՝ փորձելով փոխել մրցավարությանը վերաբերող որոշ կառավարչական և կազմակերպչական դրույթներ։ Հուսով եմ՝ դա ինչ-որ օգուտ կտա, բայց ես մի փոքր սկեպտիկ եմ, որովհետև մարդիկ շարունակելու են սխալներ գործել», – ասել է Լա Լիգայի նախագահը Radio XXIII-ին տված հարցազրույցում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված