Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պաշտոնապես հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից կհեռանա գերմանական ակումբից։
Իսպանացի մասնագետն այս մասին հայտարարել է այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալոնսոն համաձայնության է հասել «Ռեալի» հետ։ Կողմերը երեք տարվա պայմանագիր են համաձայնեցրել։
«Սերուցքայինների» ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ակումբից կհեռանա մայիսի 25–ին՝ մրցաշրջանի վերջին խաղից հետո։