«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ափսոսում է, որ ժամանակին հրաժարվել է Մադրիդի «Ռեալը» գլխավորելու առաջարկից։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրը նշում է, որ այժմ Կլոպն այլևս չի կարող ստանալ այդ պաշտոնը, քանի որ «Ռեալը» արդեն պայմանավորվել է, որ թիմի նոր մարզիչը կլինի Խաբի Ալոնսոն։
Կլոպը գլխավորում էր «Լիվերպուլը» 2015 թվականից։ 2023/2024 մրցաշրջանի ավարտից հետո նրան փոխարինեց հոլանդացի մասնագետ Առնե Սլոթը։ Կլոպի ղեկավարությամբ «կարմիրները» հաղթել են Անգլիայի Պրեմիեր լիգան, Չեմպիոնների լիգան, աշխարհի ակումբային առաջնությունը, Անգլիայի լիգայի գավաթը, Անգլիայի գավաթը և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։
Fanat, Realmadrid.am