• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Դոնարուման ասել է՝ ինչն է փոխվել ՊՍԺ-ում Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելուց հետո

Հոդվածներ

Դոնարուման ասել է՝ ինչն է փոխվել ՊՍԺ-ում Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելուց հետո
08.05.2025
1052 0

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կիսվել է իր տեսլականով թիմում ստեղծված իրավիճակի վերաբերյալ այն բանից հետո, երբ հարձակվող Կիլիան Մբապեն տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։

«Մեր մտածելակերպը փոխվել է, հիմա ավելի շատ ենք դարձել թիմային։ Մեզ պակասում է Կիլիանը, նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է և հիանալի ընկեր։ Մեր կոլեկտիվը դարձել է շատ համախմբված, շատ լավ ենք զգում միմյանց կողքին։ Իտալիայի հավաքականը հենց այդպես հաղթեց Եվրոպայի առաջնությունում, և դա կարևոր նշանակություն ունի ցանկացած թիմի համար», – Դոնարումայի խոսքերն է փոխանցում Eurosport-ը։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին ՊՍԺ-ն երկու հանդիպումների արդյունքում (3-1) հաղթեց Լոնդոնի «Արսենալին» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։ Փարիզյան թիմը դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ մրցելու է Միլանի «Ինտերի» հետ։ Խաղը կկայանա մայիսի 31-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։

Fanat, Realmadrid.am




Ամենակարդացված