Հոդվածներ

Բելինգեմը նոր խաղային դիրք կստանա գալիք մրցաշրջանում
10.05.2025
441 0

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Ռեալ»-ի մարզական ղեկավարությունը Ջուդ Բելինգեմին դիտարկում է որպես կենտրոնական կիսապաշտպան և նախատեսում է հաջորդ մրցաշրջանում օգտագործել նրան այդ դերում։ 

Աղբյուրի փոխանցմամբ, անգլիացին ստիպված կլինի խաղալ ավելի հեռու մրցակցի դարպասից և ավելի մեծ ուշադրություն դարձնել պաշտպանական աշխատանքին։

Մադրիդյան ակումբում կարծում են, որ Ջուդի տեղափոխությունն այդ դիրք կօգնի թիմին դառնալ ավելի մրցունակ։

Այս մրցաշրջանում Լա Լիգայում Բելինգհեմը մասնակցել է 28 խաղի՝ խփելով 8 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված