Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» Սաուդյան Արաբիայում ուժերը կչափի «Բարսելոնայի» հետ (12.01.2025, 23:00):
«Բարսելոնայի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը
«Վաղը մենք պետք է գերազանց խաղ ցուցադրենք, քանի որ խաղալու ենք աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ։ Մենք ունակ ենք ավելի լավ խաղալ, քան «Ատլետիկի» հետ հանդիպմանը, քանի որ այդ խաղում մենք շատ սխալներ թույլ տվեցինք։ Մենք կարող ենք հաղթել «Ռեալին»։
«Իհարկե, Օլմոն պատրաստ է վաղվա «Էլ Կլասիկոյին»։ Նա շատ ուրախ է, որ հնարավորություն կունենա մասնակցել այդ հանդիպմանը»։
«Անչելոտին ասել է, որ իրենք աշխատե՞լ են խաղից դուրս վիճակի թակարդների վրա։ Մենք շատ լավ հանդես եկանք մրցաշրջանի սկզբում, ուստի կասկած չկա, որ կշարունակենք խաղալ նույն կերպ»։
«Ռեալի» դեմ խոշոր հաշվով հաղթանակը (4:0) իմ լավագույն հիշողություններից մե՞կն է։ Վաղը միասնությունը դաշտում կլինի առանցքային գործոնը։
Թիմը ավելի կարևոր է, քան անհատական ֆուտբոլիստները։ Այնուամենայնիվ, մենք չենք կարող համեմատել այդ խաղը առաջիկա հանդիպման հետ, բայց մենք, միևնույն է, կանենք առավելագույնը»։
«Վինիսիուսի որակազրկումը Լա Լիգայում 2 խաղո՞վ։ Դա իմ որոշումը չէ։ Լավ է, որ նա կարող է խաղալ Իսպանիայի սուպերգավաթում։ Բոլորը ցանկանում են դաշտում տեսնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին»։