Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Արսենալի» հետ և պարտվեց 1։2 հաշվով (երկու խաղերի արդյունքում՝ 1:5)։
Հյուրերի հարձակվող Բուկայո Սակային գոլին (65') պատասխանեց Վինիսիուս Ժունիորը (67'), սակայն խաղավերջում աչքի ընկավ նաև Գաբրիել Մարտինելին (90+2'):
«Արքայական ակումբը» լքում է պայքարը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում: