Կիլիան Մբապեն «Ռեալի» կազմում իր առաջին մրցաշրջանում խփած գոլերի քանակով մոտենում է ռեկորդին։
Լա Լիգայի 34-րդ տուրի շրջանակում կայացած «Սելտայի» դեմ խաղում հարձակվողը դարձավ դուբլի հեղինակ։
Հիմա՝ պաշտոնական խաղերում, ֆրանսիացի ֆուտբոլիստի անվան դիմաց 36 գոլ կա գրանցված։ Ավելի վաղ նա շրջանցեց Ռոնալդուին, ով «Ռեալում» իր առաջին մրցաշրջանում խփել էր 33 գոլ։
Այս ցուցանիշով նրան գերազանցում է միայն Իվան Զամորանոն, ով 1992/93 մրցաշրջանում դարձել է 37 գոլի հեղինակ։ Կիլիանին մնում է խփել մեկ գոլ՝ ռեկորդը կրկնելու համար։
Los Merengues, Realmadrid.am