Հոդվածներ

«Ռեալը» բանակցություններ է սկսել Սալիբայի շրջապատի հետ
04.05.2025
175 0

«Ռեալը» բանակցություններ է սկսել «Արսենալի» պաշտպան Վիլիամ Սալիբայի շրջապատի հետ։ 

Ինչպես հայտնում է Get French Football News-ը՝  որպես աղբյուր նշելով L’Equipe-ին, «Սերուցքայիններն» արդեն մի քանի շաբաթ է, ինչ բանակցություններ են սկսել 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ուղղությամբ։

Ամռանը «Ռեալը» դուրս է գալու տրանսֆերային շուկա կենտրոնական պաշտպան ձեռք բերելու նպատակով, որպեսզի այս մրցաշրջանի սխալները հաջորդին չլինեն։ Սալիբան մադրիդյան ակումբի առաջնային և ամենացանկալի թեկնածուն է։ Արդեն մի քանի մրցաշրջան է, ինչ ակումբը հետևում է նրա պրոգրեսին։

Նշվում է, որ ֆուտբոլիստի համար «Ռեալը» լինելու է կարիերայի գագաթնակետը, սակայն «Արսենալը» չի պատրաստվում բաց թողնել նրան։ Հնարավոր տրանսֆերը գնահատվում է 100+ մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am