Օրեր առաջ Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո «Լիվերպուլից» հեռանալու մասին։
Մադրիդի «Ռեալը» աշխատում է ֆուտբոլիստի տրանսֆերը վերջնականացնելու ուղղությամբ։
As-ի փոխանցմամբ, կողմերին մնացել է համաձայնեցնել միայն ժամկետը՝ 5 կամ 6 տարով։
Սպպասվում է, որ պաշտոնական հայտարարությունը կլինի Լա Լիգայի ավարտից հետո։ Սակայն պլանները կարող են փոխվել, եթե «Ռեալը» ավելի վաղ կորցնի չեմպիոնության հույսերը։
«Արքայական» ակումբում ցանկանում են, որ անգլիացին մասնակցի Աշխարհի ակումբային առաջնությանը, և հանուն դրա պատրաստ են սիմվոլիկ 900 հազար եվրո վճարել «Լիվերպուլին»։ Անձամբ Տրենտը կարող է հրաժարվել «Լիվերպուլում» իր վերջին ամսվա աշխատավարձից և այդ պարագայում գումարը կվճարի «Ռեալը»։
Los Merengues, Realmadrid.am