• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» հավանական մեկնարկային կազմը, եթե Ալոնսոյի տրանսֆերներն իրականանան (լուսանկար)

Հոդվածներ

«Ռեալի» հավանական մեկնարկային կազմը, եթե Ալոնսոյի տրանսֆերներն իրականանան (լուսանկար)
09.05.2025
2015 0

Խաբի Ալոնսոն մոտ է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում Կարլո Անչելոտիին փոխարինելուն։ Իսպանացին, կարծես, մտադիր է ամբողջությամբ վերակազմակերպել թիմի խաղը՝ տակտիկայից մինչև կազմ։ Մի քանի կարևոր ուղղություններից մեկը կլինի երեք կենտրոնական պաշտպաններով մարտավարության անցումն ու ավելի գրավիչ, հարձակվողական ֆուտբոլ դավանելը։

Կենսական տրանսֆերները արդեն մոտենում են։ «Ռեալից» ընդամենը մեկ քայլ է հեռու  «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը։ Ինչպես հայտնում են AS-ը և The Athletic-ը, կողմերը համաձայնեցրել են անգլիացու վաղաժամ տեղափոխությունը, որպեսզի նա կարողանա խաղալ աշխարհի ակումբային առաջնությունում այս ամառ։

Ալոնսոյի հաջորդ ընտրությունը «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին է։ Նա պետք է ուժեղացնի թիմի կենտրոնը և դառնա 3-4-3 մարտավարության հիմնական մաս։ Մադրիդյան ակումբը նաև մտադիր է ձեռք բերել «Յուվենտուսի» պաշտպան Դին Հեյսենին, որն այս մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Բորնմութում»։

Եթե բոլոր տրանսֆերները կայանան, ապա հաջորդ մրցաշրջանում Ալոնսոն կկարողանա ձևավորել հետևյալ մեկնարկային կազմը.

Կուրտուա, Ասենսիո, Ռյուդիգեր, Հեյսեն, Ալեքսանդեր-Առնոլդ, Վալվերդե, Սուբիմենդի, Մենդի, Բելլինգհեմ, Վինիսիուս, Մբապե։


Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված