Հոդվածներ

Զինեդին Զիդան. «Պատրաստ ենք «Բարսելոնայի» դեմ խաղին»
19.10.2020
2107 0

Վերջին մամուլի ասուլիսի ընթացքում «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է նաև «Բարսելոնայի» դեմ կայանալիք առաջիկա խաղի մասին:

«Ֆուտբոլիստներիս ասել եմ , որ  խաղում ենք յուրաքանչյուր 3 օրը մեկ: Երբեմն նման գրաֆիկը շատ է խանգարում: Այնուամենայնիվ, պատրաստ ենք «Էլ Կլասիկոյին»: «Կադիսից» կրած պարտությունն ընդամենը 3 միավորի կորուստ էր, ուրիշ ոչինչ»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 24-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված