Հոդվածներ

Միլիտաոն բաժանվել է իր ընկերուհուց. Նրանք առաջնեկի էին սպասում
07.07.2022
3893 0

Էդեր Միլիտաոն և Կարոլինա Լիման այլևս միասին չեն։ 

Կարոլինան այդ ամենը հաստատել է սոցիալական ցանցերի միջոցով։ 

«Ես ուզում եմ հանգստացնել բոլորիդ ու ասել, որ ամեն բան կարգին է, իսկ Սեսիլիան (զույգը այդպես է որոշել անվանել իրենց առաջնեկին) ավելի ուժեղ։

Երբ Էդերը վերադարձավ ճանապարհորդությունից, ես փորձում էի փնտրել նրան ու ամեն ինչ ճիշտ ուղու վրա դնել։ Սակայն հետո ես հասկացա, որ մեր հարաբերությունները այլևս որևէ ապագա չունեն։ Ժամանակն էր վերջ դնելու այս ամենին։ Ներկա պահին դա ամենաճիշտ որոշումն էր։

Մեզ միշտ կապող օղակ կլինի և նրա անունն է Սեսիլիա։ Ամենակարևորն այն է, որ մենք պետք է լավ ծնողներ լինենք նրա համար». նշել է Կարոլինան։ 


Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված