• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» 2 հետաքրքիր կետ կներառի Էնդրիկի՝ «Լիոնի» հետ պայմանագրում

Հոդվածներ

«Ռեալը» 2 հետաքրքիր կետ կներառի Էնդրիկի՝ «Լիոնի» հետ պայմանագրում
18.11.2025
136 0

Հայտնվել են նոր մանրամասներ Էնդրիկի՝ «Ռեալից» «Լիոն»  հնարավոր տեղափոխության վերաբերյալ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» թույլ տվել 19-ամյա հարձակվողին ֆրանսիական ակումբ վարձակալությամբ տեղափոխվել մինչև 2026 թվականի հունիսը ժամկետով՝ առանց գնման իրավունքի, և բրազիլացու շրջապատը արդեն Ֆրանսիայում բնակարան է փնտրում։ Պայմանագրում ներառված են նաև դրույթներ, որոնք թույլ են տալիս Էնդրիկին վաղաժամ հետ կանչել՝ հարձակվողների վնասվածքների դեպքում, քանի դեռ տրանսֆերային պատուհանը բաց է։

The Athletic-ի տվյալներով՝ մադրիդյան ակումբը կփակի Էնդրիկի աշխատավարձի մի մասը։

Բացի այդ, գործարքում ներառվելու է կետ, ըստ որի՝ «Լիոնը» պարտավոր կլինի վճարել որոշակի գումար «Ռեալին», եթե Էնդրիկը չդառնա ֆրանսիական ակումբի հիմնական կազմի խաղացող և չմասնակցի որոշակի քանակությամբ խաղերի մեկնարկային կազմում

Էնդրիկը այս մրցաշրջանում անցկացրել է ընդամենը մեկ հանդիպում՝ «Վալենսիայի» դեմ խաղում (4:0) փոխարինման դուրս գալով 79-րդ րոպեին։ Ակումբում հիասթափված են ու կարծում են, որ բրազիլացին կարող էր ավելի լավ հարմարվել թիմին։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված