Հոդվածներ

Մաստանտուոնո. «Ես «Ռեալի» երկրպագու եմ, բայց Մեսին լավագույնն է»
19.11.2025
101 0

Ֆրանկո Մաստանտուոնոն կարծում է, որ Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ 

«Ես «Ռեալի» երկրպագու եմ և խաղում եմ աշխարհի մեծագույն ակումբի կազմում, սակայն ինձ համար աշխարհում լավագույն ֆուտբոլիստը շարունակում է մնալ Լեո Մեսին, և այդպես կմնա այնքան ժամանակ, քանի դեռ նա խաղում։

Ես նրա հետ հանդես եմ գալիս ազգային հավաքականում, և նա աներևակայելի է։ Կորցնում ես խոսելուդ ունակությունը ամեն անգամ, երբ նա դիպչում է գնդակին։ Եվ այն, որ նա մինչ օրս զարմացնում է իր խաղընկերներին, ապշեցուցիչ է։

Ես նաև գնահատում եմ այն, թե ինչպես է նա միշտ վերաբերվել ինձ». նշել է «Արքայական» ակումբի կիսապաշտպանը Cadena SER-ի հետ զրույցի ընթացքում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված