Բրազիլիայի և Տունիսի ազգային հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպման նախախաղային մարզման ընթացքում աֆրիկյան հավաքականի երկրպագուները սուլել են Մադրիդի «Ռեալի» 25-ամյա հարձակվող Վինիսիուս Ժունիորին, հաղորդում է Footmercato-ն։
Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր արդյունավետ ոչ-ոքի՝ 1-1:
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը մասնակցել է 16 խաղի ակումբի կազմում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է հինգ գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում։ Հավաքականի կազմում ֆուտբոլիստն այս տարի անցկացրել է 11 հանդիպում, խփել երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն