Իսպանիայի առաջնության 13–րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա հանդիպում կանցկացնի «Էլչեի» հետ (24.11.2025, 00:00):
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նախախաղյա մամուլի ասուլիսը։
«Հավաքանից վերադարձած ֆուտբոլիստների հետ ամեն բան կարգին է։ Մեր հանդերձարանում հրաշալի մթնոլորտ է տիրում։ Վաղը մեզ դժվար հանդիպում է սպասվում։ «Էլչեն» նոր է վերադարձել Լա լիգա, բայց թիմը լավ խաղ է ցուցադրում»։
«Մենք չափից դուրս շատ քննադատությա՞ն ենք արժանանում։ Մենք գիտենք՝ ինչ փուլում ենք և ինչ է մեզանից պահանջվում։ Անհամբերությամբ ենք սպասում Պրիմերային և Չեմպիոնների լիգային»։
«Վնասվածքների համաճարակ թիմու՞մ, մենք պետք է համակերպվենք։ Տեսնենք՝ կկարողանա՞նք լրացնել Միլիտաոյի բացը»։
«Տրենտը միջազգային դադարն օգտագործեց մարզավիճակ հավաքելու համար։ Իհարկե, Վալվերդեն կարող է խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում, բայց մենք ունենք Տրենտ, որը լավ մարզավիճակում է։
Ասենսիոն և Միլիտաոն նույնպես կարող են հանդես գալ պաշտպանության աջ եզրից։ Մենք մի քանի տարբերակ ունենք»։
«Կուրտուան անկյունաքարային ֆուտբոլիստ է «Ռեալի» համար։ Նա երբեք չի խուսափում պատասխանատվությունից»։
Հայերեն