Մադրիդի «Ռեալը» քննարկում է իր երիտասարդ հարձակվող Գոնսալո Գարսիայի վաճառքի հնարավորությունը Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների։
Fichajes պորտալի տեղեկություններով՝ իսպանական գրանդը պատրաստ է բանակցությունների և սպասում է մոտ 20 մլն եվրոյի առաջարկ։
Աղբյուրը հայտնում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Սանդերլենդը», «Ասթոն Վիլան» և «Վուլվերհեմփթոնը»։ Սպասվում է, որ այդ ակումբները մոտ ժամանակում կարող են պաշտոնական հարցումներ ուղարկել խաղացողի տրանսֆերի վերաբերյալ։
Ընթացիկ մրցաշրջանում Գարսիան «Ռեալի» կազմում մասնակցել է 9 խաղի բոլոր մրցաշարերում՝ աչքի ընկնելով մեկ գոլային փոխանցմամբ։ Նրա պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2030 թվականը։
Fanat, Realmadrid.am
Հայերեն