Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան արձագանքել է տեղեկություններին, թե «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն սկսել է կորցնել վերահսկողությունը հանդերձարանի նկատմամբ։ Ավելի վաղ իսպանական մամուլը հայտնել էր, որ մարզչի և խաղացողների հարաբերությունները լավագույնը չեն․ ֆուտբոլիստները չեն ընդունում Ալոնսոյի որոշ տակտիկական որոշումներ։
«Եթե խոսեմ միայն իմ անունից, չեմ զգում, որ իմ հարաբերությունները միստրի հետ փչացել են։ Բայց, վերջիվերջո, հանդերձարանում միշտ կան դժգոհ տղաներ։ Պարզապես, այն բանի համար, որ չեն խաղում։ Կամ խաղում են ոչ այն դիրքում, որտեղ կցանկանային։
Միշտ ամեն ինչ քննարկում ենք առերես, և որևէ խնդիր չեմ նկատել։ Այսպիսով, կարող եմ ասել, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Սովորական առիթ է՝ աղմուկ ստեղծելու համար»,— Կուրտուայի խոսքերը փոխանցում է COPE առցանց պորտալը։
Fanat, Realmadrid.am
Հայերեն