Հոդվածներ

Մոդրիչը՝ Ռամոսի հեռանալու մասին
07.07.2022
3807 0

Լուկա Մոդրիչն իր ծավալուն հարցազրույցում պատմել է, թե որքան կարևոր մարդ է Սերխիո Ռամոսն իր կյանքում:

«Երբ հեռանում է ֆուտբոլիստ, որի հետ այդքան տարի խաղացել ես, միշտ էլ ցավոտ է լինում: Սերխիոյի հետ խաղացել ենք 9 տարի: «Ռեալում» գտնվելու առաջին օրվանից նա ինձ հետ է եղել: Ռամոսն օգնել է ինձ հարմարվել, ոգեշնչել է: Երբ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ չէի, նա ասում էր, որ հավատում է ուժերիս: Լավ ընկերներ ենք, իսկ մեր ընտանիքները հաճախ են ժամանակ անցկացնում միասին: Հիմա էլ շփվում ենք յուրաքանչյուր օր:

Ռամոսի բացակայությունը շատ եմ զգում, սակայն սա ֆուտբոլ է, և միշտ էլ փոփոխություններ են լինում: «Ռեալն» իր՝ հաղթողի ԴՆԹ-ն ունի և, երբ մենք հեռանանք, կգան երիտասարդներ, որոնք նույն հաջողությամբ կշարունակեն պատմություն կերտել»,- եզրափակել է Լուկան:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված