Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Խոսե Արաքիստայնը մահացել է 88 տարեկանում։
«Ռեալ Մադրիդը», նրա նախագահը և տնօրենների խորհուրդը խորին ցավակցություն են հայտնում Խոսե Արաքիստայնի մահվան կապակցությամբ․ նա մեր պատմության ամենամեծ լեգենդար դարպասապահներից մեկն էր։
Ակումբն իր ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին, խաղընկերներին և բոլոր հարազատներին», – նշված է իսպանական ակումբի պաշտոնական կայքում։
Արաքիստայնն «Արքայական ակումբի» կազմում անցկացրել է 97 խաղ յոթ մրցաշրջանի ընթացքում՝ 1961-ից մինչև 1968 թվականը։ Այդ ընթացքում նա նվաճել է Եվրոպայի չեմպիոնների գավաթ, վեց անգամ դարձել է Իսպանիայի Լա Լիգայի չեմպիոն և մեկ անգամ նվաճել Իսպանիայի գավաթը։ 1966 թվականին Բրյուսելում դարպասապահը մադրիդյան թիմի հետ միասին հաղթել էր իր կարիերայի վեցերորդ Եվրոպայի չեմպիոնների գավաթը։
Նա նաև ընդգրկված է եղել Իսպանիայի հավաքականի կազմում, որը մասնակցել է 1962 թվականի աշխարհի առաջնությանը Չիլիում։
Fanat, Realmadrid.am