Հոդվածներ

«Էլչեի» պաշտպան. «Մենք կարող ենք հաղթել «Ռեալին»
19.11.2025
81 0

«Էլչեի» պաշտպան Վիկտոր Չուստը հայտարարել է, որ իր թիմը հավատում է «Ռեալի» նկատմամբ հաղթանակին։ 

Կիրակի օրը «Էլչեն» սեփական հարկի տակ կընդունի «Սերուցքայիններին»։ 

«Մենք կարող ենք հաղթել «Ռեալին»։  Հավատում ենք, որ կարող ենք անել դա։ Թիմը վստահ է իր ուժերին, և մենք ամեն օր քրտնաջան աշխատում ենք դրա համար։ Վստահ եմ, որ մենք լավ արդյունքի կհասնենք։ Երբ դուրս գանք խաղադաշտ, խաղալու ենք մեր ֆուտբոլն ու հաճույք ենք ստանալու։

Առաջին հերթին մենք պետք է վճռական լինենք յուրաքանչյուր խաղում։ Պետք է շարունակենք անել այն, ինչ անում ենք։ Երկրպագուները վայելում են դա։ Թիմն իրեն ուժեղ և երջանիկ է զգում։ Հաճույք ենք ստանում պրոցեսից, իսկ «Ռեալից» լավ ի՞նչ մրցակից պետք է լինի». նշել է Չուստը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված