Հոդվածներ

Marca. «Ռեալն» այլևս հետաքրքրված չէ Ռյուդիգերի ծառայություններով
05.01.2022
1976 0

«Ռեալն» այլևս չի դիտարկում ամռանն Անտոնիո Ռյուդիգերի հետ պայմանագիր կնքելու տարբերակը, տեղեկացնում է Marca-ի լրագրող Մարիո Կորտեգանին:

Աղբյուրի հաղորդմամբ, պատճառը գերմանացու պահանջած աշխատավարձի չափն է (շաբաթական 240000 եվրո, տարեկան՝ 12 մլն եվրո): Նշվում է, որ «սերուցքայինները» ընդհանրապես մտադիր չեն այդքան վճարել:

Բացի այդ, Մադրիդում վստահ են, որ Էդեր Միլիտաոն ու Դավիդ Ալաբան բավականին լավ տպավորություն են թողնում ու հետագայում նույնպես կլինեն հիմնական կենտրոնական պաշտպանները: 

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված