• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Another one. «Ռեալի» հերթական ֆանտաստիկ քամբեքը ճանապարհ է հարթում դեպի եզրափակիչ (տեսանյութ)

Հոդվածներ

Another one. «Ռեալի» հերթական ֆանտաստիկ քամբեքը ճանապարհ է հարթում դեպի եզրափակիչ (տեսանյութ)
04.05.2022
6002 0

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեուում» ընդունեց «Մանչեսթեր Սիթիին»: 

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո Ռիյադ Մահրեզն օգտվեց «Սիթիի» հակագրոհից ու բացեց հաշիվը՝ անգլիական թիմին դիմակայությունում տալով 2 գոլի առավելություն:

«Խուանիտոյի ոգին» կարծես քնած էր մինչև գրեթե խաղավարտ, սակայն եղավ այն, ինչ արդեն սովոր ենք տեսնել ընթացիկ մրցաշրջանում: «Արքայական ակումբը» կատարեց անհավանական քամբեք: 90-րդ և 91-րդ րոպեներին բրազիլացի Ռոդրիգոն գոլեր խփեց՝ դիմակայության հաշիվը հավասարեցնելով:

Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: 95-րդ րոպեին Կարիմ Բենզեման 11-մետրանոցի իրավունք վաստակեց, որը հենց ինքն էլ դիպուկ իրացրեց՝ թիմին դուրս բերելով մրցաշարի եզրափակիչ:

«Ռեալ Մադրիդ» - «Լիվերպուլ» եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին «Ստադ դը Ֆրանսում»:


Ամենակարդացված