Հոդվածներ

Սուպերլիգայի հայտարարությունը
17.02.2024
1012 0

Սուպերլիգան հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է․

«Եվրոպական ակումբային ֆուտբոլի հիմնական մասը վտանգի տակ է։ Մենք միավորել ենք գրեթե 50 ակումբի կարծիք՝ 10 սկզբունքի հիման վրա։

• Մեր երկխոսությունը ցույց է տվել, որ եվրոպական ֆուտբոլը պետք է հիմնված լինի մասշտաբային, արժանի մրցումների վրա։ Սուպերլիգան պետք է բաց մրցում լինի՝ մի քանի դիվիզիոնով։

• Ազգային առաջնությունները եվրոպական ակումբային ֆուտբոլի հիմքն են։ Մասնակից ակումբները, ինչպես նախկինում, պետք է մասնակցեն իրենց առաջնություններին։

• Ակումբային ֆուտբոլի մրցունակությունը պետք է բարձրանա ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մրցասպարեզներում։  Եկեք սարքենք կայուն տնտեսական մոդել՝ խստորեն հետևելով ֆինանսական կանոններին։

• Ֆուտբոլիստների առողջությունը պետք է առանցքային տարր լինի ակումբային ֆուտբոլի համար։ Դա եղել է և կլինի կարևոր թեմա մեր քննարկումներում։

• Ակումբները միակն են, որոնք ռիսկի են դիմում ֆուտբոլում։ Այդ իսկ պատճառով էլ նրանք պետք է մրցաշարը ղեկավարեն զարգացման հստակ ռազմավարությամբ։

• Աշխարհի ամենագրավիչ մարզական իրադարձությունը կարող է ստեղծվել միայն մրցաշարի հիմքով, որը թույլ կտա լավագույն ֆուտբոլիստներին մրցել ամբողջ մրցաշրջանում անցկացնելով գրավիչ հանդիպումներ սկզբից մինչև վերջ։

• Ֆուտբոլը ազգային մարզաձև է։ Անհրաժեշտ է երկխոսություն ծավալել երկրպագուների և նրանցից անկախ ասոցիացիաների միջև։

• Բոլոր նրանք,ովքեր հետաքրքված են ֆուտբոլով, պետք է կանանց ֆուտբոլը հավասարազոր համարեն տղամարդկանց ֆուտբոլին։ Պետք են ավելի շատ ներդրումներ։

• Պետք է զգալի՝ ոչ քիչ քան տարեկան 400 միլիոն եվրո հատկացնել այն ակումբներին, որոնք չեն մասնակցելու այս մրցաշարին։

• Պետք է հարգել ԵՄ–ի օրենքներն ու արժեքները։  Ֆուտբոլն ու նրա ներկայացուցիչները պետք է ընդունեն այն արժեքները, օրենքներն ու ԵՄ–ի հիմնական գաղափարները»։


Ամենակարդացված