Հոդվածներ

Ռոդրիգոյի ներկայացուցիչները Մեծ Բրիտանիայում են
22.08.2025
1552 0

«Լիվերպուլը» ակտիվացրել է հետաքրքրվածությունը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի նկատմամբ, հաղորդում է AS–ը։

Անգլիական գրանդն ամեն կերպ ցանկանում է «Բավարիա» տեղափոխված Լուիս Դիասին փոխարինող գտնել։ Ավելի վաղ չհաջողվեց ավարտին հասցնել Ալեքսանդր Իսակի տեղափոխությունը։

Այս պահին բրազիլացու ներկայացուցիչները Մեծ Բրիտանիայում են՝ բանակցելու համար։ Ռոդրիգոն նույնպես դեմ չէ «Լիվերպուլ» տեղափոխությանը։

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 54 խաղի, դարձել 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt–ը 90 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։


Ամենակարդացված