• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Առաջիկա շաբաթվա ընթացքում «Ռեալը» Ազարի հետ կքննարկի վերջինիս ապագան

Հոդվածներ

Առաջիկա շաբաթվա ընթացքում «Ռեալը» Ազարի հետ կքննարկի վերջինիս ապագան
07.03.2023
1686 0

Մադրիդի «Ռեալը» մտադիր է հանդիպում կազմակերպել Էդեն Ազարի ներկայացուցիչների հետ։ 

Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, կողմերը առաջիկա շաբաթների ընթացքում հնարավոր է հանդիպում ունենան և քննարկեն բելգիացու ապագան։

Ակումբում գտնում են, որ շատ ավելի լավ կլինի, որ Ազարը ամռանը հեռանա թիմից, եթե լինի լավ առաջարկ։ Էդենը «Ռեալում» խաղաժամանակ ստանալու շանսեր կունենա այն դեպքում, եթե Անչելոտին լքի գլխավոր մարզչի պաշտոնը։ 

Ընթացիկ մրցաշրջանում Էդեն Ազարը Լա Լիգայում մասնակցել է ընդամենը երեք հանդիպման։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված