Հոդվածներ

Զիդանը և Կրոսը խաղից հետո բացատրություն են պահանջել մրցավարից
10.05.2021
2776 0

«Սևիլիայի» դեմ խաղում Զինեդին Զիդանը այնքան էլ գոհ չէր մրցավարների կատարած աշխատանքից։ 

Եզրափակիչ սուլիչից հետո Զիդանը Կրոսի հետ միասին մոտեցել էր մրցավարական անձնակազմին՝ բացատրություն պահանջելու մի քանի վիճարկելի դրվագների վերաբերյալ։ 

Նախքան իր հարցերը Զիդանը հարգանք ցուցաբերեց և սեղմեց մրցավարի ձեռքը, որից հետո տվեց իր հարցերը։ 

Հիշեցնենք, որ երկրորդ կեսում Մարտինեզ Մունուերան 11 մետրանոց նշանակեց «Ռեալի» դարպասին, սակայն խախտում կար նաև Բենզեմայի նկատմամբ, և նա կարող էր 11 մետրանոց նշանակել «Ռեալի» օգտին։ 

Մրցավարը իր որոշումը կայացրեց VAR համակարգից օգտվելուց հետո, ինչը առաջացրեց «Ռեալի» ֆուտբոլիստների և մարզչական անձնակազմի դժգոհությունը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված