Հոդվածներ

Անչելոտի. «Ռեալը» ցանկանում է հաղթել Իսպանիայի գավաթը»
04.01.2022
2534 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում կայանալիք «Ալկոյանոյի» դեմ խաղից ունեցած սպասելիքներից։

«Սա լիովին այլ խաղ է, քանի որ մեկ արտագնա հանդիպում է։ Իսպանիայի գավաթը կարևոր մրցաշար է մեզ համար, նպատակը մրցաշարում հաղթելն է։ Առաջիկա խաղին մենք պետք է մեր բարձրության վրա լինենք։

Ֆուտբոլիստներ կան, որ «Խետաֆեի» դեմ խաղից հետո դժվարություններ ունեն, օրինակ Բենզեման, Մենդին ու Մոդրիչը։ Ես նաև Լունինին եմ ցանկանում խաղաժամանակ տրամադրել, քանի որ Կուրտուան չի խաղալու»,- ասել է Անչելոտին։


Ամենակարդացված