Հոդվածներ

Ֆլորենտինո Պերեսը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել
13.07.2021
6182 0

Ֆլորենտինո Պերեսը El Confidencial-ի տարածած աուդիոհաղորդագրությունից հետո հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։

Հաղորդագրությունում, որտեղ նա իբր քննադատում է ակումբի նախկին ֆուտբոլիստներ Իկեր Կասիլյասին ու Ռաուլ Գոնսալեսին՝ նրանց անվանելով «խաբեբաներ»։

«Ռեալի» նախագահը հավաստիացնում է, որ այդ հայտարարությունները կտրված են կոնտեքստից ու ավելի քան 10 տարի անց հրապարակվել են իր նախագիծը՝ Սուպերլիգան ձախողելու համար։

«Ռեալի» նախագահի տարածած հաղորդագրությունում ասվում է.

«Հաշվի առնելով «El Confidencial»-ի տարածած հաղորդագրությունը, որտեղ հավաքված են ինձ վերագրվող խոսքեր, ես հարկ եմ համարում ճշգրտություն մտցնել.

  1. Խոսակցությունը, որը գաղտնի ձայնագրվել է պարոն Խոսե Անտոնիո Աբելանի կողմից, այն անձն է, որը մի քանի տարի ապարդյուն փորձել է նրանց տրանսֆերը վաճառել։ Հիմա զարմանալի է, որ, չնայած այսքան տարիներ են անցել, բայց El Confidencial-ը այսօր է այն հրապարակում։
  2. Սրանք առանձին խոսակցություններից վերցված հատվածներ են, որոնք կտրվել են կոնտեքստից։
  3. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձայնագրությունը հիմա է հրապարակվել, այսքան տարի անց, ես ավելին քան վստահ եմ, որ սա միտված է Սուպերլիգայի ծրագիրը խափանելուն, որի հեղինակներից մեկը ես եմ հանդիսանում։
  4. Ես արդեն գործը փոխանցել եմ իրավաբաններին, որոնք դիտարկում են հետագա իրավական հետևանքների ընթացակարգերը։


Ամենակարդացված