Հոդվածներ

Վինիսիուսի պահանջները հայտնի են
28.06.2025
433 0

Մադրիդի «Ռեալը» և Վինիսիուս Ժունիորը շարունակում են բանակցությունները պայմանագրի շուրջ։

«Արքայական ակումբի» և բրազիլացի վինգերի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականը։

The Athletic-ի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի շրջապատը, շարունակաբար, կտրականապես հերքում է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու լուրերը։ Բանակցությունները ընթացքի մեջ են։

Վինիսիուսը պահանջում է տարեկան մոտ 30 միլիոն եվրո աշխատավարձ՝ ներառյալ պայմանագրի երկարաձգման բոնուսը։

Բրազիլացին ավելի վաղ հայտնել էր իր մտադրության մասին՝ մնալ «Ռեալում» իր ամբողջ կարիերայի ընթացքում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված