Հոդվածներ

Ալոնսոն՝ Մբապեի առողջական վիճակի մասին
01.07.2025
301 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչի՝ «Յուվենտուսի» հետ հանդիպմանը, ինչպես հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն։

«Մբապեն իրեն ավելի լավ է զգում։ Նա պատրաստ է խաղալու», – Խաբի Ալոնսոյի խոսքերը մեջբերում է Madrid Xtra-ն։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Մբապեն հոսպիտալացվել էր սուր գաստրոէնտերիտով։ Հիվանդության պատճառով նա կորցրել է 4-5 կգ քաշ։ Ֆուտբոլիստն իրեն վատ էր զգացել Աշխարհի ակումբային առաջնության «Ալ Հիլալի» հետ խաղից առաջ (1-1), որն անցկացվել էր հունիսի 18-ին։ Հաղորդվում էր, որ այդ օրերին Մբապեն սնվում էր միայն մրգերով և խմում ջուր։ Հունիսի 25-ին հարձակվողը առաջին անգամ մարզվել է թիմի ընդհանուր խմբում։

«Ռեալ» — «Յուվենտուս» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին։

Fanat, Realmadrid.am