Հոդվածներ

Ռամոսը պատմել է, թե որ հարձակվողների դեմ խաղալն է ամենաբարդը եղել
30.06.2025
552 0

Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ, ներկայումս «Մոնտերրեյում» հանդես եկող իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը պատմել է, թե որ հարձակվողների դեմ խաղալն է նրա համար ամենաբարդը եղել։

«Սամուել Էտո՛Օ-ն լուրջ խնդիր էր, նույնը կարող եմ ասել Զլատան Իբրահիմովիչի մասին։ Նրանք խնդիրներ էին ստեղծում՝ իրենց արագությամբ կամ ֆիզիկական ուժով», – Ռամոսի խոսքերն է մեջբերում GiveMeSport-ը։

Հիշեցնենք, որ  Սերխիոն ամենամեծ հաջողություններին հասել է Մադրիդի «Ռեալի» կազմում, որտեղ անցկացրել է 16 մրցաշրջան՝ նվաճելով 22 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 4 և Իսպանիայի առաջնության 5 տիտղոս։ Նա նաև 2010 թվականի աշխարհի և 2008, 2012 թվականների Եվրոպայի չեմպիոն է Իսպանիայի հավաքականի կազմում։ 

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված