• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինի Ժունիոր․ «Այդ գոլային փոխանցումը, միգուցե, լավագույններից մեկն էր իմ կարիերայում»

Հոդվածներ

Վինի Ժունիոր․ «Այդ գոլային փոխանցումը, միգուցե, լավագույններից մեկն էր իմ կարիերայում»
27.06.2025
269 0

Վինի Ժունիորը ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ՝ «Ռեալ Մադրիդի» և «Զալցբուրգի» միջև Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երրորդ և վերջին տուրի հանդիպումից հետո։

Բրազիլացին դարձավ խաղի գլխավոր գործող անձը՝ բացելով հաշիվը և տպավորիչ կրնկով գոլային փոխանցում կատարելով Վալվերդեին։

Հանդիպումից հետո նա արտահայտել է իր գոհունակությունը ինչպես այս խաղից, այնպես էլ 1/8 եզրափակիչ դուրս գալու փաստից.

«Շատ ուրախ եմ գոլի, փոխանցման և այն ամեն ինչի համար, ինչ մենք անում ենք այս մրցաշարում։ Հիմա է գալիս ամենակարևոր պահը, այն, ինչ մենք ամենաշատն ենք սիրում, և որտեղ կարող ենք այս ակումբի համար կարևոր տիտղոս նվաճել»։

«Լավ զգացողություններ ունենք։ Առաջին կեսում շատ լավ խաղացինք։ Երկրորդը մի փոքր թույլ էր, բայց դա նորմալ է։ Պետք է հանգստանանք հաջորդ խաղի համար, քանի որ իրավունք չունենք սխալվելու»։

Խաբի Ալոնսոյի համակարգը

«Միսթրն աստիճանաբար մեզ բացատրում է, թե ինչ պետք է անենք, և մենք սկսում ենք ադապտացվել նրա խաղային տեսլականին։ Այսօրվա հանդիպումը լավ օրինակ էր դրա համար»։

Կրնկով փոխանցումը

«Կրկնությունը դեռ չեմ տեսել։ Բայց կարծես շատ լավ փոխանցում էր։ Միգուցե լավագույններից մեկը, որ երբևէ տվել եմ։ Առավել ևս՝ Վալվերդեին, ով միշտ ինձ մեծ վստահություն է տալիս։ Նա մեր ավագներից մեկն է, և միշտ հաճելի է, երբ նա գոլ է խփում»։


Ամենակարդացված