Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դատի է տվել ՊՍԺ-ին՝ մեղադրելով հոգեբանական ճնշման և 2023 թվականին պայմանագիր ստորագրելուն հարկադրելու մեջ։ Այս մասին հայտնում է ESPN-ը:
Ֆուտբոլիստը հայտարարում է, որ 2023-ին ՊՍԺ-ն իրեն հեռացրել է հիմնական թիմից և դրանով փորձել է ստիպել նոր պայմանագիր կնքել։ Նրա խոսքով՝ սա եղել է հարկադրանք, ոչ թե ազատ կամքի դրսևորում։
2024 թվականից հարձակվողը հանդես է գալիս Մադրիդի «Ռեալի» կազմում։ Նա տեղափոխվել է իսպանական ակումբ ազատ գործակալի կարգավիճակով։
Fanat, Realmadrid.am