Հոդվածներ

Կարվախալը համեմատել է Ռոնալդուին ու Մեսիին
11.02.2024
1382 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը համեմատել է Կրիշտիանու Ռոնալդուին ու Լիոնել Մեսիին:

«Ռոնալդուն ու Մեսին նույն մակարդակի վրա են: Նրանցից ոչ մեկին չեմ գերադասում: Նրանք ֆուտբոլային հրեշներ են, ու չեմ կարող ընտրություն կատարել: Կարծում եմ՝ երկուսն էլ տարբեր են:

Մեսին խաղացող է, որն ունակ է նահանջել, գնդակ ստանալ ու կազմակերպել գրոհ, իսկ Ռոնալդուն հիանալի եզրափակող է, կտրուկ կարող է հայտնվել տուգանային հրապարակում կամ միանալ գրոհի երկրորդ փուլի ժամանակ: Եթե նրանք խաղային միասին, ֆանտաստիկ կլիներ»,- իսպանացու խոսքը փոխանցում է Albiceleste Talk-ը:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված