Հոդվածներ

ԱՊԼ-ի 3 թոփ ակումբներ կապ են հաստատել Գոնսալո Գարսիայի հետ
02.07.2025
351 0

Անգլիայի Պրեմիեր Լիգան ներկայացնող ակումբների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Ռեալի» հարձակվող Գոնսալո Գարսիան։ 

As-ի փոխանցմամբ, Գարսիան գրավել է անգլիական 3 թոփ ակումբների ուշադրությունը։ Ըստ աղբյուրի, նրանք կապ են հաստատել ֆուտբոլիստի շրջապատի հետ՝ ճշտելու հնարավոր տրանսֆերն ու դրա պայմանները։ 

Գարսիայի պայմանագրում հրաժարագինը նշված է 50 մլն եվրո։ Ֆուտբոլիստը ցանկանում է մնալ «Ռեալում» և ամրապնդվել հիմնական թիմում։ Նշվում է, որ ԱԱԱ-ից հետո «Սերուցքայինները» պատրաստվում են քննարկել ֆուտբոլիստի հետ նրա ապագան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված